Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են

Ասում են
03.05.2022 | 07:30

Ցանցային տեխնոլոգիան աշխատում է, իսկ մեծ և փոքր հաղթանակները նաև ոգևորում են ըմբոստ զանգվածներին ու ավելացնում նրանց հետևորդների քանակը:

Ընդ որում, զգացվում է, որ կա էներգետիկա և պայքարի ոգի՝ անգամ բավականին կոշտ տրամադրված որոշ ուժայինների դեմն առնելու համար: Սա կարող է բավականին արագ ձնագնդի էֆեկտ ունենալ: Հանրության շրջանում կարող է առաջանալ «հաղթական թրենդին» մասնակից դառնալու կամ չուշանալու ձգտում:

Ի դեպ, բիրտ ուժը, որը կիրառվում է ոստիկանական ստորաբաժանումների կողմից, միայն ավելացնում է բարիկադների դուրս եկած զանգվածների կոլեկտիվ էներգետիկան և փողոց հանում (առայժմ՝ միայն բռնապետությանը դեմ կարգախոսով) դեռ տատանվող հասարակական շերտին:


Վիգեն Հակոբյան

Դիտվել է՝ 33088

Մեկնաբանություններ